ArmLur.am֊ի տեղեկություններով՝ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 3֊րդ մասնաշենք է գնում։ ArmLur.am֊ի բացառիկ տեղեկություններով՝ Փաշինյանը փակ, գաղտնի հանդիպումներ է ունենալու։
Նշենք, որ կառավարության 3֊րդ մասնաշենքում են գտնվում Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, 3 նախարարություններում էլ հանդիպումներ ունենա։ ArmLur.am֊ը տեղեկացավ, որ բոլորը զգուշացված են, այսպես ասած «հագած֊կապած», որպեսզի առավոտյան վաղ ներկայանան նախարարություն՝ վարչապետին դիմավորելու համար։
ArmLur.am֊ի տեղեկություններով՝ այս հանդիպումների նպատակը նախարարությունների աշխատակիցների տրամադրվածությունները ստուգելն է, փակ զրույցներ է ունենալու՝ հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է։ Եվ այդպիսի հանդիպումները լինելու են շարունակական։