Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն այսօր՝ դեկտեմբերի 1-ին իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:




Լրահոս