Ազգային ժողովը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։
Երկու օր առաջ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ նիստին:
ArmLur.am-ը նկատեց, որ գրեթե ամբողջական կազմով մասնակցում է խորհրդարանական մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիրը»։ ArmLur.am -ը նկատեց, որ այս օրերին գործուղման մեջ գտնվող պատգամավորներից բացի իշպանական մյուս բոլոր պատգամավորները ներկա են։