![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/317894805_509420864550311_3789428186102113648_n.jpg)
Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի 2 օդաչուներն հանդիսանում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ Ալեքսեյ Վալերիի Պռոցենկոն՝ ծնված 1979 թվականին և Վիտալիյ Վասիլիի Ռոգատկինը՝ ծնված 1983 թվականին:
Հիշեցնենք, որ երեկ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։