Այսօր ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ կգումարի, որի ժամանակ կհաստատի դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք ԱԺ նստարջանի օրակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 16 հիմնական եւ 7 լրացուցիչ հարց:
16 հիմնական նախագծերից 14-ը երկրորդ ընթերցում են անցնելու, այսինքն՝ միայն երկու նախագիծ է առաջին եւ երկրորդ ընթերցում անցնելու: Խորհրդարանում կշարունակվեն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները: Այսինքն, կառավարության անդամները կգան խորհրդարան՝ այդ քննարկումներին մասնակցելու համար: Նրանք նաեւ խորհրդարանում կլինեն չորեքշաբթի օրերին եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Առաջին եւ երկրորդ ընթերցում կանցնի կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու
անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս փոփոխությունն ընդունվելու պարագայում 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր:
Ն.Հ.