
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը գոլի հեղինակ դարձավ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Լեհաստանի դեմ խաղում, դարձավ իր հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Այս գոլը նրա համար 52-րդն էր ազգային թիմի մարզաշապիկով, հայտնում է Armsport-ը։
Ժիրուն այս ցուցանիշով առաջ անցավ Թիերի Անրիից (51)։ Այս ցուցակում երրորդը Անտուան Գրիզմանն է 42 գոլով։