ԵՎՐՈ-2019. Ֆրանսիան ջախջախեց Չեխիային եւ դարձավ խմբի առաջատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առսջնության B խմբի Չեխիա-Ֆրանսիա հանդիպումը: Խաղն ընթացավ եւ ավարտվեց ֆրանսիացիների ահռելի առավելությամբ: Խաղի վերջում լուսատախտակին վառվեց 0:3 հաշիվը:

Ֆրանսիացիներից մեկական անգամ աչքի ընկան Ֆլիպսը եւ Աբին: Չեխերից սեփական դարպասը գրավեց Հեյնդրիխը: Այս հաղթանակից հետո Ռուքսելի սաները վաստակեցին 3 միավոր եւ միանձնյա գլխավորեցին B խմբի մրցաշարային աղյուսակը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս