ԱԺ բարեկամական խմբերի կազմերում փոփոխություններ կարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովում առկա մի քանի բարեկամական խմբերի կազմերում փոփոխություններ կարվեն: Օրինակ, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Լուսինե Բադալյանին կփոխարինի Վիգեն Խաչատրյանը, իսկ Վահագն Հովակիմյանին, որն արդեն ԿԸՀ նախագահ է, կփոխարինի Կարեն Սարուխանյանը:

Հայաստան-Լիբանան բարեկամական խմբում նույն Վահագն Հովակիմյանին կփոխարինի  Դավիթ Դանիելյանը: Վերջինս Հայաստան-Կանադա բարեկամական խմբում կփոխարինի նաեւ Անուշ Բեղլոյանին, որը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ է ընտրվել: Հայաստան-Հունաստան բարեկամական խմբում էլ նրան կփոխարինի Դավիթ Առուշանյանը:

Դատավոր ընտրված Արթուր Դավթյանին Հայաստան-Ղազախստան եւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբերում կփոխարինի պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, իսկ  բարեկամական խմբում կփոխարինի Նարեկ Գրիգորյանը, իսկ  Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբում էլ Վիգեն Խաչատրյանին կփոխարինի Լուսինե Բադալյանը:

Ն.Հ.




Լրահոս