ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Նոյեմբերի 26-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաեւ Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությունում հայ սուսերամարտիկները 1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հակոբ Մանուկյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նաիրի Զալիբեկյանը։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի:

Մարետա Սեպխանյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում, եւ մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բացառության կարգով ավանդի փոխհատուցում ստանալը հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Մաքսային միության ռեզինդետ համարվող անձը Մաքսային միության տարածքում հաշվառված անձնական օգտագործման ավտոմեքենայով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Պե՞տք է ճանապարհային կամ բնապահպանական վճարներ վճարի:

Մարտին Յավրյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց, ըստ դրանց տեսակի եւ բեռնատարողության, եւ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում են բնապահպանական եւ ճանապարհային վճարներ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` այլ պետություններում գրանցված մինչեւ 7 նստատեղով տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է 10000 դրամ ճանապարհային վճար`տասնհինգօրյա դրույքաչափով:

 




Լրահոս