ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Վարդանյանը՝ ՀՀ արդարադատության նախարար դառնալու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ, թե արդյոք նա ցանկանում է դառնալ ՀՀ արդարադատության նախարար, քանի որ ՔՊ-ն ամեն ինչ անում է, որ նա նշանակվի նախարար:

Արդեն երկու ամսից ավելի է, ինչ ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավար չունի: Նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 5-ին, ապա Ազգային ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետո՝ նախագահ: Այդ օրվանից մինչև հիմա նախարարությունը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից:

Սկզբնական շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հենց Գրիգոր Մինասյանն էլ կնշանակվի նախարար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, կարծես թե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել, և ղեկավար կազմի թվում կա հատված, որն այնքան էլ կողմ չէ, որ Գրիգոր Մինասյանը նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում՝ նրան համարելով նախկինների հետ կապ ունեցող: Մի մասն էլ հակված է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին տեսնել այդ պաշտոնում:

Կուսակցության ներսում այս հարցում այլակարծություն և տարբեր տրամադրություններ կան. մի մասը փորձում է համոզել, որ Մինասյանն է լավագույն թեկնածուն, մի մասն էլ թե՝ Վարդանյանը: Ի վերջո, ինչպես կավարտվեն քննարկումները, և ինչ որոշում կկայացվի, դեռ վաղ է ասել, սակայն փաստ է՝ նախկին նախարարի հրաժարականից մինչև այժմ նոր նշանակում այդպես էլ չի կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Քնար Մանուկյան Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս