Դեկտեմբերի 9-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ի ներսում սեւ ցուցակներ կազմող եւ թիմակիցների դեմ դավեր նյութող՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանին մտերիմ մի քանի ՔՊ-ական պատգամավորներ նախապատրաստվում են դեկտեմբերի 9-ին, երբ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է ներկայանա խորհրդարան: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, եւ, ըստ նախնական տեղեկությունների, դեկտեմբերի 9-ին պետք է քննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը: Այդ օրը Վահե Ղազարյանի համար այնքան էլ հանգիստ չի լինելու, քանի որ որոշ ՔՊ-ականներ որոշել են քննադատել նրա գործունեությունը:




Լրահոս