Ինդոնեզիայի խորհրդարանը քրեականացրել է արտամուսնական կապերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնք արգելում են արտաամուսնական կապերն ու համատեղ կյանքը: Հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ամուսնությունից առաջ սեռական կապ ունենալու համար մարդուն սպառնում է մեկ տարվա ազատազրկում, համատեղ բնակությանը՝ վեց ամսվա ազատազրկում։

Նոր միջոցները վերաբերում են ինչպես Ինդոնեզիայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին։ Հստակեցվում է, որ այս հոդվածներով մեղադրանք կարող է առաջադրվել միայն ամուսինների, ծնողների կամ երեխաների կողմից ոստիկանություն ներկայացրած հայտարարությունների հիման վրա։
Բացի դրանից, նոր միջոցները նախատեսում են պատիժ՝ հակաբեղմնավորման, աստվածանարգության, նախագահին ու պետական ​​կառույցներին զրպարտելու համար:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նախագահի հաստատումից հետո։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են որոշ փոփոխություններ։ Ինդոնեզիայի արդարադատության նախարար Էդվարդ Հիրաագն ասել է, որ օրենքը, ամենայն հավանականությամբ, գործնականում աստիճանաբար կկիրառվի՝ անցումային տարբերակով, որը կարող է տևել մինչև երեք տարի:

«Պետք է շատ ենթաօրենսդրական ակտեր մշակել, մեկ տարում դա անհնար է»,- ասել է նա։




Լրահոս