ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Իսպանիայում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էրիկ Իսրայելյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 60 կգ քաշայինների եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավային: «Ինձ համար շատ կարեւոր էր այս չեմպիոնությունը: Իրականացրեցի մանկությանս երազանքը: Ինձ շատ պետք էր այս չեմպիոնությունը, շատ ապացուցելու բան կար բոլորին: Հաղթանակս նվիրում եմ պատերազմում զոհված զինվորների մայրերին»:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք:

Հասմիկ Մուրադյան (69 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի  վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված արտոնություններից կարող են օգտվել այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները եւ նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականություննրը կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ֆիզիկական անձը փոստային առաքմամբ ներմուծել է ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմել է 250000 դրամ: Ի՞նչ չափով մաքսային վճարներ պետք է անձը վճարի:

Կոմիտաս Ղուկասյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Ընդ որում`  սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի եւ սույն մասի 1-ին կետով սահմանված մաքսային արժեքի (200 հազար դրամ) դրական տարբերության նկատմամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միության մաքսային սահմանով ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան, եւ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ մաքսային մարմին են ներկայացվում փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացվել է մաքսային հայտարարագիրը, այդ թվում` ապրանքների հայտագրված մաքսային արժեքը եւ ապրանքների մաքսային արժեքի սահմանման ընտրված մեթոդը հաստատող փաստաթղթերը:




Լրահոս