Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությանը մնացել է 2 օր, և կեղտոտ հրապարակումներ են արվում. Գրիշա Թամրազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Բրյուսովի համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում:

Մասնավորապես՝ ըստ հրապարակված լուրերի՝ համալսարանին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հանգստյան տունը մի քանի տարով տրվել է վարձով ցածր արժեքով՝ 200 հազարը չգերազանցող գումարով: Մի քանի տարի հանրակացարանի պահպանման համար ծախսել է 125 միլիոն դրամի չափով գումար, բայց գործունեության համար՝ մուտքագրել մի քանի անգամ պակաս գումար:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց ԲՊՀ ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց՝ մամուլում հրապարակված հոդվածները Կարինե Հարությունյանի մասին բացառապես ստահոդ են:

«ԲՊՀ ռեկտորի ընտրությանը մնացել է երկու օր, և կեղտոտ հրապարակումներ են արվում ռեկտոր Կ. Հարությունյանի դեմ: Անկախ ամեն ինչից գալու է պատասխան տալուդ օրը «վայ տղամարդ»: Իմ անվերապահ աջակցությունը Ձեզ տիկին Հարությունյան: Սա տեսակի պայքար է»,-նշեց նա:




Լրահոս