Հրաժարվում եմ վերցնել պատգամավորական մանդատ. Դավիթ Սահակյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքի անդամ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը տեղեկացնում է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից:

«2020 թ. համազգային աղետից հետո ստեղծված օրհասական իրավիճակում ցանկությունս մեծ էր միանալ պետության և պետականության փրկության շարժմանը, սակայն հանդիպելով անարդարության և ականատես լինելով մի իրավիճակի, որտեղ պատերազմում աղետալի պարտությունից և անդառնալի կորուստներից հետո շարունակեցին իշխել ու երկիրը կործանման տանել նույն ուժերը, ես հասկացա, որ այլևս անզոր եմ ինչ-որ բան փոխել՝ անգամ պատգամավորական մանդատ ունենալով: Լինելով անկուսակցական, 2021 թ.–ին մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց այժմ նպատակահարմար չեմ գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում, ուստի կշարունակեմ ծառայել պետությանն ու հասարակությանը իմ ոլորտում :

Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ:

Հ.Հ.Գ. Գտնում եմ, որ ներկայումս ԱԺ-ում անհրաժեշտ է ոչ թե մշակույթի գործչի, այլ էկզորցիստների ներկայությունը», – գրել է Դավիթ Սահակյանցը:




Լրահոս