ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը՝ Մաունա Լոան, որը գտնվում է Հավայան կղզում։ 1843 թվականից ի վեր Մաունա Լոան ժայթքել է 33 անգամ։ Մաունա Լոա հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 1984 թվականին։

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ծանուցում:

Հայաստան Մինասյան (59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

«Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

– իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ,

– ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ովքե՞ր են համարվում գույքահարկ վճարողներ:

Սեդրակ Հունանյան (63 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքահարկը սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպություններին, ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող, հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:




Լրահոս