Էրդողանը Պուտինի ու Զելենսկիի հետ կքննարկի հացահատիկի միջանցքի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ, քննարկելու են հացահատիկի միջանցքին առնչվող խնդիրները:

«Կիրակի հեռախոսազրույցներ կունենամ պարոն Պուտինի հետ։ Բանակցություններ կլինեն նաև պարոն Զելենսկիի հետ», – Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով TRT World համաժողովում։

Էրդողանը պնդել է, որ Անկարայի բոլոր գործողություններն իբր ուղղված են սևծովյան տարածաշրջանում խաղաղության հասնելուն։

Նա հիշեցրել է, որ Անկարայի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։




Լրահոս