Բաքուն նոտա է հղել Մոսկվա. ինչ հետևանքներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին նոտա է հանձնել՝ կապված Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ նոտայում ընդգծվում է «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՝ ղարաբաղյան շրջանում իր գործունեության խստիվ պահպանության անհրաժեշտությունը»։

«Ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` կանխելու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, նաև վերացնելու միջավայրի համար բացասական ազդեցության հետևանքները: Շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորները մնացել են անպատասխան: Խաղաղապահները ոչ մի միջոց չեն ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»,- ասել է Հաջիզադեն։

Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանի ստացած տեղեկությունների համաձայն` իբր, աճում է բնական ռեսուրսների, հատկապես` ոսկու հանքավայրի և պղնձամոլիբդենային հանքավայրի «ապօրինի շահագործումն ու թալանը, ինչպես նաև` բնապահպանական իրավիճակի սրումը»։ «Դեկտեմբեր ամսից բանակցություններ են ընթացել Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են այցելել այս երկու տարածքներ, որտեղ «ապօրինի հանքարդյունաբերություն» է իրականացվում, սակայն այդ ուղևորությունը կանխվել է։ Այն ֆոնին ռուսական խաղաղապահ զորախումբը ոչ մի գործողություն չի ձեռնարկել, ուղևորությունը կանխվել է տեղի բնակիչների նախապես ծրագրված գործողությամբ։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք արել թույլ տալ անարգել մուտք գործել այդ դաշտեր»,- ասել է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Արցախը Հայաստանին կապող մայրուղին ադրբեջանցիները բնապահպանական ակցիայի տակ պահեցին ավելի քան երեք ժամ եւ պատճառաբանությամբ, թե Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով: Հիշեցնենք նաեւ՝ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր այցը համաձայնեցված չի եղել ԱՀ իշխանությունների հետ, և ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից որոշում է կայացվել դադարեցնել շրջայցը

Ն.Հ.




Լրահոս