Գորիսում պատերազմի մասնակիցը հարևանների առաջ նռնակով պայթեցրել է իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` երեկ` dեկտեմբերի 11-ին, Շինուհայր գյուղի բնակիչ 57-ամյա Պ. Ս.-Ն ինքնասպանություն է գործել՝ իր տանը կից հողատարածքում նռնակը պայթեցնելով: Մեզ բնակիչները հայտնեցին, որ քաղաքացին միայնակ էր բնակվում եւ մասնակցել էր Արցախյան երկու պատերազմներին, հարևանին հրահանգել է չմոտենալ, հեռանալ տարածքից, որից հետո նրա աչքի առաջ պայթեցրել է նռնակը:

Քնար Մանուկյան




Լրահոս