Ովքեր են ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԿԳՄՍ նախարարի պաշտոնի համար քննարկվում է 2 հավանական թեկնածուների անուններ՝  ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան եւ  իշխանական թիմի անդամ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյան:

Հիշեցնենք, որ  ArmLur.am-ը ավելի վաղ   գրել էր, որ  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շուտով կազատվի պաշտոնից: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի, անգամ հայտնի է, թե ով է պատրաստավում փոխարինել Վահրամ Դումանյանին: Կառավարությունը պատրաստվում է ԿԳՄՍ նախարար նշանակել իշխանական թիմի անդամ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանին: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանը վաղուց է սպասում այդ պաշտոնին եւ դրան հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս