Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են ղարաբաղյան հարցի շուրջ առկա բանակցություններին: «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը՝ ներառյալ տնտեսական եւ լոգիստիկ կապերի վերականգնումը Կովկասում», – ասվում է հայտարարությունում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

 




Լրահոս