Հացն ու ալյուրը թանկացել են. գնաճ՝ սննդամթերքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սննդամթերքի շուկայում գնաճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գները բարձրացել են 2.4 տոկոսով: Հանրապետության բոլոր քաղաքներում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.7 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Աշտարակ և Գավառ քաղաքներում: Իսկ Երեւանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.4 տոկոսով: Ալյուրն ու հացն է թանկացել:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ ալյուրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 9.9, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 0.5 տոկոսով: Հացը թանկացել է 15.8 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ մակարոնեղենի գները եւս աճել են՝ մեկ տարվա ընթացքում 28.1 տոկոսով: Հնդկացորենը (գրեչկա) մեկ ամսվա ընթացքում 14.1 տոկոսով է թանկացել:

Ս.Հ.




Լրահոս