ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Կառավարությունն իր երեկվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում սահմանեց Մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձեւը: Վերջին անգամ մաքսային ծառայության համազգեստի ձեւը  թարմացվել է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ծառայության համազգեստի ձեւը արդիականացնել՝ ելնելով ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ օգտագործվող նյութերի եւ ֆունկցիոնալության բարելավման անհրաժեշտությունից:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Թոռներին պահելու` պապերի եւ տատերի պարտականությունը:

Մուրադ Մարգարյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Օգնության կարիք ունեցող անչափահաս թոռներն իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից։

ՀՀ աշխատանքի

եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օգնության կարիք ունեցող անաշխատունակ պապերը եւ տատերն իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց) ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ թոռներից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը:

Հասմիկ Կիրակոսյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ մեկ տարի ժամկետով պետական անտառները կամ անտառային հողերը օգտագործման տրամադրելու դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփականատերը: Մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձակալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը եւ կրել այն վարելու ծախսերը:

Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցելու ժամանակավոր շինություններ, իրականացնելու անտառօգտագործման այն տեսակները, որոնք նախատեսված են պայմանագրով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարձակալի կողմից ժամանակավոր շինությունների կառուցումը թույլատրվում է վարձակալության պայմանագրով նախատեսված դեպքերում: Վարձակալի կառուցած ժամանակավոր շինությունները վարձակալության պայմանագրի ավարտից հետո վարձակալի միջոցներով ենթակա են քանդման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Դրանց արժեքը փոխհատուցման ենթակա չէ: Վարձակալի կառուցած շինությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել անտառային հողերի սեփականատիրոջը:




Լրահոս