Դերասան Պոնչ Իսպիրյանը ինստագրամի իր էջում հրապարակել է համատեղ լուսանկար դերասանուհի Տոմա Պետրոսյանի հետ: Վերջիններս լուսանկարում հանդես են եկել թագավորական հագուստով, որոնց կից Պոնչը խնդրել է հետեւորդներին վերնագրել նկարը, և հեշթեգերով ավելացրել է թագուհի և թագավոր:
Նշենք, որ Տոման եւ Պոնչը Women’s Club-ի անդամներ են, ավելին արդեն երկար ժամանակ է ինչ տարբեր հարթակներում խոսակցություններ են գնում Տոմայի եւ Պոնչի սիրավեպի մասին, չնայած, որ զույգը կարծես չի էլ թաքցնում այդ փաստը, քանի որ բավականին ակտիվ համատեղ լուսանկարներով կիսվում են համացանցում, չնայած, որ զույգն իրենց հարաբերությունների մասին պաշտոնապես չեն հաստատել:
Լ.Ե.