Ինչ է անում Անահիտ Ավանեսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասով. ինչու չի դիմել միջազգային կառույցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ օրից ավելի է՝ փակ է մնում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այսինքն, Հայաստանն Արցախին կապող միակ ավտոճանապարհն այս պահին էլ փակ է եւ բնականոն կապը տեղի չի ունենում, ինչը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, որոնց մասին բարձրաձայնել է նաեւ Արցախի առողջապահության նախարարությունը:

Մասնավորապես, Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:

ArmLur.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից փորձեց հասկանալ, թե երեկվանից մինչեւ այժմ ՀՀ առողջապահության նախարարը միջազգային առումով ինչ աշխատանքներ է կատարել, մասնավորապես դիմել է արդյոք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասով: Սակայն ի պատասխան մեր հարցման՝ նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը միայն նշեց, թե ինտենսիվ կապ է առկա Արցախի եւ Հայաստանի առողջապահության նախարարությունների միջեւ, սակայն միջազգային առումով աշխատանքների մասին խոսնակը մեզ այդպես էլ ոչինչ չփոխանցեց: Նա եւս մեկ անգամ ընդգծեց՝ դեռ ինտենսիվ աշխատում են Արցախի իրենց գործընկերների հետ:
Ն.Հ.




Լրահոս