Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Միլան–Երևան–Միլան երթուղով չվերթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 13-ից մեկնարկել է Միլան-Երևան- Միլան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:

Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:




Լրահոս