![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/2020-11-15-6181179f-974a-479a-8805-fbae8efc65ef.jpg)
«Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից»: Այս մասին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:
Նա, մասնավորապես, ասել է. «Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Ադրբեջանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչները փորձում են կանխել գողացված բնական ռեսուրսների տեղափոխումը, այլ ոչ թե խոչընդոտել քաղաքացիական նշանակության այլ տրանսպորտային միջոցների շարժը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանցիները, իբր, բնապահպանական պատճառներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։
Բացի այդ՝ այսօր երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։