Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը. այս պահին Արցախում գազ չկա: Այս մասին հայտնում են ArmLur.am-ի արցախյան աղբյուրները:

Սա հերթական հումանտիտար խնդիրն է առաջացրել արցախահայության համար: Նշենք, որ  տեղեկություններ չկան, թե երբ կվերականգնվի գազամատակարարումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Սևակ Վարդումյան




Լրահոս