Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում, եթե դա պարզ չէր առաջին օրը, ապա հիմա դա ակնհայտ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը՝ վերականգնվի»,- գրել է Մարուքյանը:

Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։




Լրահոս