ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեմն նույնիսկ պարապմունքի գնալու փող չի լինում. աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի պատասխանը՝ վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջերս զարմանքով իմացա, որ էդպիսի դեպքեր ունենք, որ մեր աշխարհի չեմպիոնները, ասենք օրինակ, մարզումների արանքում կարող են տաքսի վարել կամ շինարարությունում աշխատել, որպեսզի կարողանան իրենք ընտանիքների կարիքները հոգալ»,-այս մասին այսօր Կառավարութան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարզիկներին տրվող միանվագ գումարների կրկնապատկման մասին որոշման նախագծին:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց 2022 թվականի Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի հետ, ով մեզ հետ զրույցում իր վրդովմունքն հայտնեց վարչապետի հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ 2022 թվականի Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանին  ոչ միայն պատշաճ եւ չեմպիոնին հարիր ձեւով չեն դիմավորել հայրենիքում, այլ նաեւ գնահատանքի եւ շնորհավորական խոսքեր չեն եղել Կառավարության, ԿԳՄՍ նախարարի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից, ինչն էլ մեծ հիասթափություն եւ վրդովմունք է պատճառել մարզիկին:

Այսպիսով, ստացվում է, որ մինչեւ  մարզիկները չաղաղակեն իրենց չգնահատվելու փաստի մասին եւ լրատվամիջոցները չբարձրաձայնեն խնդիրը, ԿԳՄՍ նախարարությունն ու Կառավարությունն այդպես էլ ոչինչ չեն անի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս