Պայքարեցի, ինչպես կարող էի․ Օլիմպիական չեմպիոնը՝ Էլինա Ավանեսյանից կրած պարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 12-րդ ռակետ, շվեյցարացի Բելինդա Բենչիչը մեկնաբանել է 20-ամյա ռուսաստանցի, ազգությամբ հայ, աշխարհի 134-րդ ռակետ Էլինա Ավանեսյանից կրած պարտությունը (3:6, 6:2, 4:6) թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում։

«Չգիտեմ՝ ինչ ասել։ Պայքարեցի, ինչպես կարող էի, բայց սա այն խաղամակարդակը չէ, որը ես պետք է ցուցադրեի։ Հաղթելու հնարավորություն կար, այդ պատճառով այս պարտությունն ավելի ցավալի է։
Ուրախ եմ, որ ոտքիս վնասվածքից հետո կարողացա դուրս գալ կորտ։ Ոչ մի ցավ չզգացի։ Կարծում եմ՝ մի քանի շաբաթ կպահանջվի նախկին մակարդակին վերադառնալու համար»,- Բենչիչի խոսքերը մեջբերել է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ, աշխարհի 124-րդ ռակետ Լեոլյա Ժանժանը:




Լրահոս