Ինչ պետք է ներառի օգտակար ընթրիքն ու որն է ընթրելու համար լավագույն ժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթրիքի համար հարկավոր է ընտրել դյուրամարս մթերք, օրինակ՝ աղցան, ջեռոցում պատրաստված բանջարեղեն կամ կաթնաշոռ։ Բացի այդ, կարելի է ընթրել նաև ծովամթերքով կամ թռչնամսով։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Նատալյա Կրուգլովան։

«Ընթրիքին կարելի է հավելել նաև ամբողջահատիկ հաց, սակայն այս դեպքում անհրաժեշտ է դիտարկել ընդհանուր սննդակարգը։ Եթե օրվա ընթացքում նման մթերքը չափավոր է կիրառվել, ապա երեկոյան կարելի է սննդակարգում հնդկաձավար, չմշակված բրինձ կամ բլղուր ներառել», – նշել է սննդաբանը։

Ինչպես հավելել է մասնագետը, ընթրիքը պետք է լինի քնելուց 3-4 ժամ առաջ։ Նրա կարծիքով՝ երեկոյան 18։00-ից հետո ընթրելու արգելքը ճիշտ սննդակարգի հետևողների համար կարևոր կանոն չէ, ուստի դրան ոչ միշտ է հարկավոր հետևել։

«18:00-ից հետո չուտելն արդիական է միայն նրանց համար, ովքեր շուտ են պառկում քնելու։ Նրանց դեպքում այն կարող է կանոն դառնալ։ Եթե մարդը պառկում է քնելու ժամը 22։00-ին, 23։00-ին կամ ավելի ուշ, ապա երեկոյան մի փոքր ուշ ընթրելը որևէ խնդրի չի առաջացնի»,- եզրափակել է Կրուգլովան:




Լրահոս