ԱԺ արտահերթ նիստեր կգումարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին եւ 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստեր կլինեն: Բանն այն է, որ կան դեռ հարցեր, որոնք պատգամավորները չեն հասցրել քննարկել եւ քվեարկել եւ դրանք հաջորդ տարվան թողնելը նպատակահարմար չի համարվում: Ընդ որում, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջաններ գումարելու առաջարկությամբ հանդես է եկել կառավարությունը: Մենք տեղեկացանք նաեւ, թե ինչ հարցեր են քննարկվելու դեկտեմբերի 23-ին՝ ուրբաթ օրը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:

Մասնավորապես, հրատապ է համարվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծերի փաթեթը խորհրդարանում անցնելու է միանգամից առաջին եւ երկրորդ ընթերցումներ, իսկ հիմնական զեկուցողն էլ լինելու է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Օրակարգում այլ նախագծեր եւս կան, որոնք անցնելու են միայն երկրորդ ընթերցում: Նկատենք՝ յուրաքանչյուր տարի լինում են դեպքերկ, երբ հիմնական նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանականները չեն կարողանում միանգամից հանգստի գնալ եւ ԱԺ ղեկավարությունը ՔՊ-ականներին զգուշացնում է՝ հեռու չգնալ, դեռ քվեարկություններ կան:

Ն.Հ.




Լրահոս