Նախագահի համար ռիսկային տարի է, կարող է ցանկացած պահի գահընկեց լինել. 2023 թվականի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանան մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

Խոզի տարում ծնված Վահագն Խաչատուրյանի համար  2023-ը խոստանում է գերազանց տարի լինել: Այս կենդանակերպի համար ֆինանսական առումով տարին շատ շահավետ կլինի՝ եկամուտների, ծպտյալ փոստային բիզնեսը զարգացնելու տեսանկյունից: Աշխատանքային գործունեությունը, որն իր մեջ ներառում է զրո պատասխանատվություն, իսկը Ձեր համար է: Բոլորն ամեն բան մտածում եւ իրականացնում են Ձեր փոխարեն, մնում է ինքներդ հոգաք գլխավոր հարցը. Ինչպես շարունակել արքայավայել կյանքը կարիերայի ավարտից հետո:

Դրա համար 2023 թվականին Ձեր նպատակը պետք է լինի ավելի շատ ներդրումներ կատարելը, քանի դեռ եկամուտները ձեզ ֆինանսապես ապահով չեն դարձրել: Բայց ռիսկ, ամեն դեպքում, կա՝ հաշվի առնելով քաղաքական այն առաջնորդին, որի հրահանգները կառարում եք անվերապահորեն: Նա ցանկացած պահի կարող է հրահանգել գահընկեց անել Ձեզ՝ հաշվի առնելով, որ նախորդ կյանքում դուք ի պաշտոնե օգնել եք գործարարներից մեկին Երեւանի սրտում շինության տեր դառնալ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Ամեն դեպքում աստղերը հուշում ե՝ն Ձեր չեզոք վերաբերմունքը եւ կայացված որոշումները, չքննարկողի ձեր կեցվածքը կօգնի երկարաձգել կառավարումը՝ մինչեւ նոր, առավել հարմար թեկնածուի ի հայտ գալը:

Վերջում հիշեք՝  աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում կատարել Փաշինյանի բոլոր հրահանգները:




Լրահոս