Աստղերը նորանշանակ փոխվարչապետին հուշում են հրահանգներին պատասխանել այլ նախերգանքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
Եվ այսպես.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան

Հավատարմության խորհրդանիշ շան տարում ծնված Տիգրան Խաչատրյանը 2023-ին էլ հավատարիմ կմնա իր կերպարին․ խոսել այնպես, որ ոչ ոք չհիշի այդ մասին, գործել ինչպես ենթակա՝ խնդիրներ չհարուցելով ղեկավարների համար, եւ մաքսիմալ հարմարվել բոլոր իրավիճակներին։

Աստղերը հուշում են Ձեզ` իներտ կարգավիճակը վերանայել, փոքր ինչ ակտիվություն դրսեւորել եւ երբեմն իջեցվող հրահանգներին պատասխանել ոչ թե եղավ ձեւակերպմամբ, այլ «բայց», «սակայն», «մյուս կողմից» եւ այլ նախերգանքներով՝ արտահայտելով կոնկրետ դիրքորոշում։

Համբերատարությունն, իհարկե, ձեզ կօգնի շատ իրավիճակներ հաղթահարել, սակայն երբեք չեք կարող վստահ լինել, թե որքան երկար եք պաշտոնավարելու։ Ամպրոպները երբեմն հետեւում են ամենաարեւոտ եղանակին՝ հանկարծակի։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում:




Լրահոս