Աստղերը Հարությունյանին խորհուրդ են տալիս ղեկավարի բարկության պահերին չմտնել նրա աշխատասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան

Ցլի տարում ծնված Արայիկ Հարությունյանի համար 2023 թվականի աստղագուշակը կանխատեսում է, որ կարիերայի հարցում հաջող, նույնիսկ գերազանց ընթացք տարվա առաջին երեք ամիսների ընթացքում՝ Յուպիտեր մոլորակի աջակցությամբ: Եռամսյակից հետո սպասվում են որոշ խութեր արդեն Վեներայի ազդեցության պատճառով։ Բայց կանխատեսվում է, որ սկզբնական հետընթացից հետո ամեն ինչ կբարելավվի:

Աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս ղեկավարի բարկության պահերին, ժամերին, գուցե՝ օրերին, չմտնել նրա աշխատասենյակ, հիմնականում հաղորդակցվել հաղորդագրություններով։ Այլապես հնարավոր է հետեւանքները ծանր լինեն։

Թիմակիցների հետ հարաբերություններում քիթը բարձր վարքագիծը չի ընկալվում, եւ հնարավոր է՝ օրերից մի օր ձեր դեմ օգտագործվի։ Աստղերը հուշում են լինել ավելի շփվող, կամեցող եւ մտասեւեռումներ չունենալ այս կամ այն անձի հետեւից ընկնելու, ոչնչացնելու տեսանկյունից։ Հիշեք՝ ամեն բան անցողիկ է եւ տանը եղած դատարկությունը պետք է լրացվի մոտ ապագայում։ Ինքներդ էլ հասկանում եք, որ ոչինչ հավերժ չէ՝ այդ թվում եւ պաշտոնը:

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում:




Լրահոս