Նապաստակը գլխավոր դատախազին հուշում է հայացք ձգել դեպի ընտանիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

Վագրի տարում ծնված Աննա Վարդապետյանի համար 2023-ը ծանր աշխատանքային տարի է լինելու։ Օբյեկտիվ աշխատանքի ցուցադրումը կամ գոնե իմիտացիան շարունակելու է լինել ձեր թիվ մեկ առաջնահերթությունը։ Աշխատե’ք չտրվել էմոցիաներին, որը կարող է ձեզ խանգարել օբյեկտիվության ճանապարհին։

Աստղերը հուշում են հրամաններ չկատարել, քաղաքական պատվերների հետեւից չգնալ եւ վրեժխնդրությունը չդարձնել թիվ մեկ նպատակ։ Ի վերջո, բոլորն էլ հնարավոր է ունենան անձնական, ընտանեկան խնդիրներ, բայց պաշտոնի բերումով այդ առիթով վրեժ լուծելnամենեւին չի բխում Ձեր շահերից։

Հիշե’ք, ոչինչ եւ ոչ ոք հավերժ չէ․ անմահ է միայն աշխատանքի արդյունքում թողած հետքը։ Նապաստակը Ձեզ հուշում է հայացք ձգել դեպի ընտանիք՝ կարեւորելով եւ ժամանակ տրամադրելով անփոխարինելի այդ արժեքին։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում:




Լրահոս