Աստղերն Արգիշտի Քյարամյանին հուշում են երբեմն մերժել վերևից իջնող հրահանգները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես,

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան

Այծի տարում ծնված Արգիշտի Քյարամյանի համար հեշտ չի լինի 2023-ը, բայց միաժամանակ տարվա առաջին կեսին մեծ ցնցումներ չեն կանխատեսվում։ Միապաղաղ աշխատանքը՝ ծածուկ դիրքերից, կշարունակվի։ Ձեզ շրջապատող մարդիկ կփորձեն ապացուցել իրենց անվերապահ աջակցությունն ու նվիիրվածությունը Ձեզ, բայց բոլորին չէ, որ արժե վստահել։

Աստղերը հուշում են լինել առավել սառնասիրտ, վճռական եւ ուղղահայացի վերեւից իջնող հրահանգները՝ անկախ նրանից, թե որ սեռից կտրվի, պետք է երբեմն մերժվեն։ Հիշեք՝ մարդու անմեղությունը հարգելը Ձեր գլխավոր առաքելությունն է՝ անկախ նրանից, թե ում նկատռմամբ ձեզ ինչպես կտրամադրեն։ Աստղերը հուշում են նաեւ գործել օբյեկտիվ եւ համբերատար։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում




Լրահոս