Հրաչյա Սարգսյանին տարվա կեսից հետո հումորը չի օգնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

Աստղագուշակի նշանով ցուլ Հրաչյա Սարգսյանի համար 2023-ը լավ կսկսվի։ Դեռ կյանքը վայելելու ժամանակահատվածն է, աշխատակիցների վրա կիրառվող հումորները կպահպանեն իրենց կենսունակությունը։

Կանխատեսումներն ասում են, որ տարին կբերի խոշոր փոփոխություններ այս կենդանակերպի մարդկանց կյանքում: Տարվա կեսից հետո ո’չ հումորը, ո’չ պատասխանատվությունից խուսափելու պրակտիկան չի օգնելու։ Պետք կլինեն հստակ դիրքորոշումներ, կոնկրետ քայլեր։

Աստղերը հուշում են ձեզ փորձել գտնել նոր հոբբիներ և ջանքեր գործադրեն կյանքը հաճելի դարձնելու համար։ Սոցիալական ծառայությունը կլինի ևս մեկ ոլորտ, որը կհետաքրքրի ձեզ: Հիշեք՝ դավաճանությունը կնկնվելու հատկություն ունի՝ հատկապես հետադարձ ուժի էֆֆեկտ։ Չպետք է մոռանալ ում միջոցով ինչպես հասաք ձեր այսօրվա կարգավիճակին։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում




Լրահոս