Armlur.am-ին մանրամասներ է հայտնի դարձել երեկ Վանաձորում տեղի ունեցած դաժան սպանությունից։ Մասնավորապես, ըստ ArmLur.am֊ին հասած տեղեկությունների, ամուսինն անձամբ գնացել է ոստիկանություն եւ հայտնել է, որ ինքն է կատարել այդ արարքը եւ այդ քայլին գնացել է, քանի որ խանդել է կնոջը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 08.53-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տանը սպանել է կնոջը:
Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 08.45-ի սահմաններում 34-ամյա տղամարդը, մեղադրանքներ հնչեցնելով կնոջ հասցեին, խոհանոցային դանակով սպանել է նրան:
34-ամյա տղամարդը ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
Քնար Մանուկյան