Armenian text to speach

Խաղաղապահներն արցախցիների հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի մի շարք քաղաքացիներ այս պահին գտնվում են Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում։

Նրանց պնդմամբ՝ նրանք օդանավակայանի տարածքը չեն լքելու, քանի դեռ չի կատարվել իրենց պահանջը, այն է՝ հանդիպում խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Ակցիայի մասնակիցներն իրենց խոսքում նշել են, որ Ստեփանակերտից քայլերթով դեպի օդանավակայան հասնելով՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին են ցանկանում ևս մեկ անգամ ասել, հորդորել, որ Լաչինի միջանցքը ժամ առաջ պետք է բացվի։

Ակցիայի մասնակիցներին քիչ առաջ խաղաղապահները հայտնել են, որ զորակազմի ղեկավարությունը պատրաստակամ է հանդիպել ակցիայի ներկայացուցիչների հետ:

Ս․Վ․




Լրահոս