Դալարիկ-Քարակերտ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել․ կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 00։37-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Վ․ Ա․-ն (ծնված 2002 թ.) ու Հ․ Մ․-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը:




Լրահոս