Թթուջուր գյողում այրվել է շինության տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 07:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկում ծուխ է նկատվում․ առկա է հրդեհի բռնկման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեում այրվում է տանը կից օժանդակ շինության տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 08։10-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 20 քմ և հատակը մոտ 5 քմ։




Լրահոս