Արցախը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի հետ կապող կենսական նշանակության միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արդեն 22-րդ օրն է, ինչ փակ է: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն, որ այժմ աշխատում ու հիմա էլ Արցախում է գտնվում, ասում է, որ հայկական երկրորդը պետությունը ռիսկային վիճակում է գտնվում:
Նրա փոխանցմամբ՝ խուճապ չկա, բայց մարդիկ մտահոգված են, ու այդ մտահոգությունը գնալով, ժամառժամ մեծանում է:
«Շրջափակումը, բնական է, իր հետ հավելյալ այլ խնդիրներ է բերում, որոնց մասին նախօրոք պետք է մտածել ու կանխարգելել դրանք: Շատ դժվար է այն ընտանիքների վիճակը, որոնց մի մասը Հայաստանում է, մի մասը՝ Արցախում, այսինքն՝ մասնատված են: Նրանց հոգեբանական վիճակն ավելի բարդ է, քանի որ միմյանցից միայն հեռախոսակապի միջոցով են տեղեկացված: Ու փաստացի ընտանեկան տոն համարվող Ամանորին անգամ այս ընտանիքները միավորվել չեն կարողացել, ու բնական է, որ դրանից մտահոգություներն ավելի են մածանում»,- ներկայացնում է Հովսեփյանը:
Մեր զրուցակիցն ասում է, որ ամանորյա տրամադրություն Արցախում չկա, բայց մարդիկ մեկը մեկի տուն այցելում եմ, միմյանց որպիսիութուն ուզում իմանալ:
Սևակ Վարդումյան