
Ռուսաստանի պետական Դումայում օրինագիծ են մշակում, որ ենթադրում է արգելել գազավորված էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին: Այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:
РИА Новости-ին Դումայի պատգամավոր, նախագծի համահեղինակ Սուլթան Համզաևը պատմել է, որ շրջանառվելիք նախագծի հիմնական նպատակն այն է, որ անաչափահասներն հնարովորություն չունենան ալկոհոկալային ու ոչ ալկոհոլային գազավորված էներգետիկ ըմպելիքներ գնել:
Նա նաև նշել է, որ նախագծում կնշվի, թե ինչ պատասխանատվություն է սահմանվելու այն վաճառողների կամ տնտեսվարողների նկատմամբ, որ օրինագծի ընդունումից հետո մինչև 18 տարեկաններին ըմպելիք կվաճառեն:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության որոշ շրջաններում էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին արդեն իսկ արգելված է: «Թաթարստանում, Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում ու Նովոսիբիրսկում օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Թաթարստանում, օրինակ, օրինախախտները մինչև 150 հազար ռուբլի տուգանքի կարող են ենթարկվել»,- ներկայացրել է պատգամավորը:
Սևակ Վարդումյան