Մխչյան գյուղի մոտ մեքենա է շրջվել. 3, 5, 10 տարեկան երեխաներ են հոսպիտալացվել, 3 տարեկանի վիաճակը գնահատվել է ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 3-ին՝ ժամը 16։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՀՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Է Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Է. Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսների՝ միջին ծանրության։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս