Մինչ պաշտպանության նախարարությունը հերթական վարժական հավաքների մասին է հայտարարում, քաղաքացիները հայտնվում են դատարանում վարժական հավաքներից խուսափելու համար:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ թիվ 4 ստորաբաժանում որպես պահեստազորային, ծանուցման հիման վրա 2022թ հուլիսի 6-ին անցել է բուժհետազոտում, որի արդյունքներով ճանաչվել է ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 23-ի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը հայտարարված վարժական հավաքի կանչման ենթակա պահեստազորային և խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի պահանջները, խուսափել է 2022թ օգոստոցի 1-ից մինչև 2022թ հոկտեմբերի 30-ն անցկացվող վարժական հավաքից, այդ վարժական հավաքից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում :
Եվ ահա այս իրավիճակում ՊՆ-ն կրկին հայտարարում է մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:
Այս մասին որոշման նախագիծը պաշտպանության նախարարությունն է հանրային քննարկման դրել:
Նշենք, որ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանալու: Բայց հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Քնար Մանուկյան