ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, ՀՀ Արամավիրի մարզ, Մերձավան համայնք Երևանյան խճուղի 2-րդ փակուղի թիվ 6 շենք հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կօտարվի դասական աճուրդով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 107 մլն 200 հազար դրամ:
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 621 774 ՀՀ դրամը։
Նշված հասցեում գտնվող գույքը հանդիսանում է պետական սեփականություն և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին։ Նախագծում սահմանվել է դրույթ, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Կոմիտեն պետք է ապահովի վերջինիս հետ կնքված անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրի լուծումը, որից հետո նշված գույքը կներկայացվի օտարման աճուրդով։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը գրությամբ հայտնել է իր համաձայնությունը՝ հրաժարվել նշված անշարժ գույքի օգտագործման իրավունքից՝ պայմանով, որ ՀՀ Արամավիրի մարզ, Մերձավան համայնք Երևանյան խճուղի 2-րդ փակուղի թիվ 6 հասցում նշված գույքի օտարման դեպքում հիմնադրամին կհատկացվի 42 մլն ՀՀ դրամ՝ ՀԱԱՀ «Խաղողագործության գիտական կենտրոն» մասնաճյուղը (այդ թվում՝ վարչական շենքը, գիտական գրադարանը, լաբորատորիաները) ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնք տեղափոխելու և տեղում առկա ՀԱԱՀ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունում, մասնաճյուղի գործունեությունն ապահովելու նպատակով, սակայն Կոմիտեի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվել է գույքի տեղազննում, որի արդյունքում պարզվել է որ գույքը փաստացի չի շահագործվում և նշված հասցեում որևէ գործունեություն չի իրականացվում։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով նախատեսվում է գույքը ներկայացնել օտարման առանց օտարումից նախատեսվող դրամական միջոցների հատկացման որևէ պայմանի։
Ն.Հ.