10 ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ լրագրողների խնդրանքով ներկայացրել է այն 10 առաջնահերթ քայլերը, որ պետք է կատարի ՀՀ կառավարությունը` ճգնաժամին դիմագրավելու համար:
1. Կենտրոնական բանկը պետք է շուկայից հավաքի այն 2 մլրդ դոլարը, որ տրանսֆերտների տեսքով մտնում է Հայաստան եւ ստեղծում արհեստական փոխարժեք (թանկ դրամ): Հավաքագրված գումարներով պետք է ստեղծվի կայունացման հիմնադրամ:
2. Ձեռնարկատերերի թիվը պետք է կազմի ազգաբնակչության 40 տոկոսը, դրա համար պետք է վարկավորման տոկոսը 12-ից իջեցնել մինչեւ 2-3 տոկոս, թույլ չտալ դրամի արժեւորում, ընդհակառակը` դրամը պետք է հանգիստ արժեզրկվի:
3. Անցնել պրոգրեսիվ հարկման համակարգի:
4. Բանկերի հարկումը պետք է իրատեսական լինի, քանի որ նրանք զուրկ են ռիսկերից ու արդյունաբերության հաշվին են գործում:
5. Հանքերը պետք է վաճառել իրենց իրական գներով, որոնք սահմանվեն խորհրդարանի կողմից:
6. Կոնսոլիդացնել հանրապետության բյուջեն, արգելել բյուջետային երաշխիքների տրամադրումն ում պատահի:
7. Բացառել կառավարության որոշմամբ հարկային արտոնությունների տրամադրումը:
8. Բացառել բանկերում վատ վարկերի դուրսգրումը, որն իրականում արտոնություն է բանկի համար:
9. Մենաշնորհների համար այլ հարկեր սահմանել, օրինակ` ոչ թե 20 տոկոս, այլ 70 տոկոս շահութահարկ:
10. Հրապարակել տեղեկատվություն, թե Կենտրոնական բանկի պահուստները որտեղ են պահվում:




Լրահոս