«Սարանիստ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին, ընկել է դատարանի դռները եւ մատակարարված շշե տարաների գումարներն է պահանջում: Ստացվում է, որ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը բանավոր կերպով չի կարողանում իր պարտք ու պահանջի հարցերը լուծել գործընկերների հետ եւ նրանց հասցնում է դատարանի դռները:
Armlur.am-ին հայտնի դարձավ որ «Սարանիստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ. Գևորգյանը 03.02.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով «Սիսավան գինու գործարան» ՍՊԸ-ից բռնագանձել 1.137.349,6 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պարտքի գումար, ինչը դատարանը բավարարում է: Մեկ այլ հայց էլ ԱԺ նախկին պատգամավորի ընկերությունը ներկայացրել է հանքային ջրերի գործունեությամբ զբաղվող ընկերության դեմ եւ այս մասով դեռ դատարանը որոշում չի կայացրել: Այդ ընկերությունից էլ մոտ 10 միլիոն է պահանջում:
Ք.Մ․